Արգելափակվել են ավտոմեքենաներ, այդ թվում «Շտապօգնության» մեքենան՝ Գայի պողոտայում
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում,այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (45 ուղեւոր):
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 03.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի թիվ 9 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել են շտապօգնության երկու ավտոմեքենա:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford» մակնիշի 793 LU 64 (վարորդ՝ Հ. Վ.) եւ «Ford» մակնիշի 033 UL 64 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) շտապօգնության ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ‹‹Աղբյուրակ›› ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 CD 351 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղեւոր):



