Դաղստանում ձերբակալել են Մոսկվայում ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի զինյալների
INTERNATIONAL NEWSՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում Է Դաղստանում գաղտնի գործունեություն ծավալած խմբի յոթ անդամների ձերբակալության մասին, որոնք ՌԴ-ի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են: Նրանք մտադրվել Էին մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել Մոսկվայի տարածաշրջանի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ռուսաստանի հատուկ ծառայությունը հայտնում Է, որ «զինյալները ահաբեկչական գրոհները պատրաստում Էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում գտնվող հանձնակատարի ուղղակի ցուցումով:
Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ հրաձգային զենք եւ պայթանյութեր, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրատարրեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



