Ինչպիսի նվերներ չի կարելի նվիրել Ամանորին
LIFEՆախատոնական օրերն անցնում են հարազատների, ընկերների ու մտերիմների համար նվերներ ընտրելով։ Մարդիկ փորձում են ընտրել ոչ միայն օրիգինալ, այլ նաև օգտակար նվեր։ Սակայն, նվեր ընտրելիս պետք չէ մոռանալ նաև սնահավատությունների մասին, քանի որ կան իրեր, որոնք պետք չէ նվիրել։
Այսպես, ինչ չի կարելի նվիրել Ամանորին։
1․ Ժամացույց
Այսպիսի նվերը շատ երկրներում ընդունված չէ։ Չինացիները կարծում են, որ այն խորհրդանշում է մարդու կյանքի վերջը։Իհարկե, մենք այդքան էլ բծախնդիր չենք ժամացույցի հարցում, սակայն մեզ մոտ էլ նշվում է,որ ժամացույցը արագ վեճի խորհուրդ ունի։
2․ Դանակներ
Այս նվերը, համարվում է, որ վեճեր ու դժբախտություն կբերի տուն։ Սակայն, եթե Ձեզ նվիրել են դանակ, ապա նվիրողին գումար տվեք, որպեսզի դժբախտությունն անցնի Ձեր կողքով։
3․ Գուլպաներ
Ասում են, որ կինը չպետք է գուլպաներ նվիրի տղամարդուն, քանի որ նրանով նա կարող է ընդմիշտ հեռանալ տանից։ Սակայն կանայք երբեմն դիմում են խորամանկության ու սկեսուրներին խորհուրդ են տալիս իրենց որդուն նվիրել գուլպաներ, որպեսզի որքան հնարավոր է որդին շուտ դուրս գա մոր ազդեցությունից։
4․ Գրքեր
Երբեք գրքեր մի նվիրեք Ձեր սիրեցյալին։ Այս նվերը խոսում է բաժանման մասին։ Գիրք մի նվիրեք նաև ընտանեկան զույգերին, քանի որ այն հրահրում է թշնամանք ու տարաձայություններ ընտանիքում։
5․ Մարգարիտ
Այս սովորությունը եկել է դեռևս Հին Հունաստանից, որտեղ մարգարիտն համարում էին ծովային նիմփաների արցունքներ։ Այդ իսկ պատճառով, նվիրված մարգարիտը արցունքների մասին է վկայում։
6․ Հայելի
Տարբեր մշակույթներում հայելիների հետ կախված է տարբեր սնահավատություններ։ Այն հաճախ օգտագործում են գուշակությունների համար, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ այն կարող է տհաճություններ բերել տուն։
7․ Սպասք
Այս առիթով հիշենք հարսանիքների ժամանակ սպասք կոտրելու սովորությունը, որն արվում է, որպեսզի բոլոր խնդիրները մնան անցյալում։ Եթե ամեն դեպքում որոշել եք սպասք նվիրել, ապա անպայման որևէ բան դրեք դրա մեջ։ Երբեք դատարկ սպասք մի նվիրեք, քանի որ այն ենթադրում է աղքատացում։
8․ Կենդանիներ
Երբեք կենդանիներ մի նվիրեք՝ առանց ապագա սեփանակատերերի հետ նախնական համաձայնության։ Եթե կենդանին ցանկալի նվեր է, ապա պետք է դրա դիմաց խորհրդանշական գումար վերցնել։
9․Հողաթափեր
Սնահավատները կարծում են, որ այս նվերը մեծացնում է հիվանդությունների առաջացումն ու անգամ մահը։
10․Փողկապ
Ենթադրվում է, որ այս նվերը «կապում է» նվիրողին ապագա սեփականատիրոջ հետ։
Իսկ ի՞նչ նվիրել Ամանորին․ լավագույն նվերը կարող է լինել գումարը, նվեր-քարտերը, կոսմետիկան, ինչպես նաև էլեկտրական տեխնիկան։
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



