Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում օր առաջ սկսել «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները
SOCIETYՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ ամրագրվում է ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապա հովման հարցը, «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը:
«Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորեց 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգետիկ անվտանգության ապահովման առումով:



