Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հեղափոխական գաղափարների ժամանակը...

SOCIETY

Չնայած գործնականում անհնար է Հայաստանի նորանկախ պատմության մեջ գտնել մի ժամանակաշրջան, երբ հասարակական-քաղաքական դաշտում գործունեություն ծավալած չլինեն զանազան կուսակցություններ կամ ուժեր, բայց դրա հետ մեկտեղ՝ չափազանց դժվար է նրանց միջից առանձնացնել գոնե մի քանիսին, որոնք հասարակությանն առաջարկած լինեն այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնք կնպաստեին ոչ թե հասարակության պառակտմանն, այլ՝ կոնսոլիդացիային:

Այս առումով՝ ամենևին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այսօր ևս հասարակական-քաղաքական դաշտում վաղուց սովորական դարձած իրավիճակն առանձնակի փոփոխություններ չի կրել, ու ասենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական հայտ ներկայացնող ուժերի ջախջախիչ մեծամասնությունը, բացի ստանդարտ նախադասություններ արտաբերելուց, ուրիշ ոչնչով աչքի չի ընկնում. դաշտում առաջացած ճահիճը որևիցե կերպ չի չորանում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար փորձություններով լի այս ժամանակահատվածում, երբ երկիրը բառացիորեն ամեն օր՝ ստիպված է սեփական գոյությունը երաշխավորելու համար դիմակայել մի շարք արտաքին ու ներքին մարտահրավերների, ազգային միասնության ու համախմբվածության գործոնն, ինչպես երբևէ, կենսական նշանակություն է ձեռք բերել. ակնհայտ է, որ եթե մեզ չհաջողվի հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել, Հայաստանի համար չափազանց դժվար է լինելու խուսափել կոլապսային հավանական իրավիճակից:

Այս իմաստով՝ «Միասնություն» համազգային շարժման կողմից առաջ քաշված գաղափարները, պետք է խոստովանել՝ ոչ միայն ժամանակի մարտահրավերներին համահունչ են, այլև որոշ իմաստներով՝ նաև շրջադարձային: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն, ում կողմից առաջ քաշված իդեաները հայկական իրականության պայմաններում սկզբունքորեն նոր են ու նույնիսկ հեղափոխական, որպես Հայաստանում անհրաժեշտ ու կենսական փոփոխությունների իրական նախապայման՝ առաջ է քաշում հասարակական լայն կոնսոլիդացիայի վրա հիմնված քաղաքական սերնդափոխության գաղափարը: Վարդանյանն, ըստ էության, սկիզբ է դնում Հայաստանում քաղաքական բանավեճի նոր մշակույթի ձևավորմանը՝ հաղորդելով դրան շատ ավելի գաղափարական բնույթ. բանավեճն ու գաղափարական բախումները պետք է կայանան բացառապես ծրագրային դաշտում, ինչի արդյունքում միայն կարող է տեսանելի դառնալ կողմերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քաղաքական պոլեմիկան պետք է ծավալվի ոչ թե անձնային դաշտում, երբ կողմերը ցեխ են շպրտում, սևացնում ու փնովում են միմյանց, այլ՝ գաղափարական-ծրագրային, ինչն, անկասկած, միանգամայն նոր ու խիստ ողջունելի մոտեցում պետք է համարել հատկապես մեր իրականության պայմաններում, երբ դաշտում քաղաքական ուժերն ու գործիչները վաղուց դադարել են լսել միմյանց:

Այն, որ քաղաքական դաշտը հենց վերոհիշյալ սկզբունքի հիման վրա պետք է վերակերտվի, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, քանի որ ակնհայտ է՝ մնացած բոլոր բանաձևերն իրենց սպառել են, բարոյապես մաշվել ու չեն կարող որպես անհրաժեշտ փոփոխությունների երաշխիք հանդիսանալ. ինչպես Վարդանյանն էր իր վերջին հարցազրույցներից մեկում բավական դիպուկ նկատել, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ դաշտում գործունեություն ծավալող նույն դեմքերից, շարունակ հնչող միևնույն խոսքերից ու նույն գործելակերպից. մարդկանց անհրաժեշտ են փոփոխություններ, իրական ու շոշափելի տեղաշարժեր:

Համաձայնե՛ք, եթե մեզ չհաջողվի գալիք խորհրդարանական ընտրություններում հասնել էական ու, ինչ-որ իմաստով, հեղափոխական իդեաների առաջխաղացմանը, մեզ ոչ մի լավ բան առաջիկայում չի սպասվում. երկրին օդուջրի պես փոփոխություններ են անհրաժեշտ, փոփոխություններ, որոնք կլինեն գիտակցված, արդյունք կհանդիսանան առողջ ուժերի գաղափարական կոնսենսուսի:

Բայց որքան էլ թվա, թե Հայաստանի խնդիրները հիմնականում ներքին ծագման են ու բխում են բացառապես քաղաքական դաշտի չկայացվածության իրողությունից, միայն Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ թշնամու դեկտեմբերի 29-ին իրականացրած դիվերսիոն գործողություններն ու դրանց արդյունքում հայկական կողմի ունեցած զոհերը բավական են՝ փաստելու, որ այսօր Հայաստանի հիմնական սպառնալիքը գալիս է դրսից. հարցն այս՝ պետք է քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմաներից դառնա, քանի որ առանց 21-րդ դարի չափանիշներին համապատասխան բանակ ունենալու, մենք կայուն ու կանխատեսելի ապագա ունենալ չենք կարող: Թե որոնք են այդ նպատակին հասնելու ճանապարհները, ցավոք, դեռևս միասնական տեսակետ գոյություն չունի:

Գաղափարները, որ առաջ է քաշում «Միասնությունը», շատ իմաստներով կարող է հեղափոխական համարվել. այն, միգուցե շատերի համար անսպասելիորեն, միանգամայն հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը հենց ներկայում, երբ թվում է, թե համապատասխան միջոցներ ու նախապայմաններ՝ դեռևս չկան: Մինչդեռ ակնհայտ է, որ ԶՈՒ-ին հատկացվող գումարների ճիշտ ու ռացիոնալ տնօրինման պարագայում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հաշվին միանգամայն հնարավոր է անցումը՝ պրոֆեսիոնալ զինված ուժերի, ինչը միմիայն դրականորեն է անդրադառնալու հայոց բանակի մարտունակության բարձրացման վրա. 18 տարեկան անփորձ պատանիներին առաջին գիծ ուղարկելն այլևս որևիցե կերպ արդարացված չես համարի. սահմանին պետք է կանգնեն բացառապես փորձառուները, քանի որ, Արման Վարդանյանի խոսքերով, մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Այլ կերպ ասած՝ ՀՀ զինված ուժերն այսօր կենսական անհրաժեշտություն են զգում ներքին բարեփոխումների, որոնք կարող են միայն դրականորեն անդրադառնալ դրանց մարտունակության բարձրացման վրա:

Անհերքելի է՝ առանց նոր ու կառուցողական գաղափարների ներդրման, առանց դրանց շուրջ հասարակական լայն համախմբման՝ Հայաստանյան հասարակությունը չի կարողանալու արժանի պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք իրերի ու ժամանակների բերումով՝ ներկայում ծառացել են Հայաստանի առջև. այդ հարցերի պատասխանները կարող են գտնվել միայն միասնաբար խելք խելքի տալու արդյունքում, առանց որի՝ որևէ հասարակություն ապագա ունենալ չի կարող:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League