Պուտինն ստորագրեց ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման հայ-ռուսական համաձայնագրի մասին օրենքը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փաստաթուղթը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել Է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



