ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը Տու-154-ի կործանումը հետաքննելիս
SOCIETYՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բայնետովը հայտնել Է, որ ահաբեկչության վարկածը չի բացառվում Տու-154-ի կործմանումը հետաքննելիս, բայց առաջին ինքնագրիչի վերծանումից հետո հանձնաժողովը եկել Է այն եզրակացության, որ օդանավում պայթյուն չի եղել:
«Առաջին ինքնագրիչի նախնական վերծանումներից հետո մենք եզրակացրել ենք, որ օդանավում պայթյուն չի եղել: Բայց չԷ որ ահաբեկչությունը միայն պայթյունը չԷ, կարող են լինել նաեւ այլ պատճառներ, ուստի այդ վարկածը մենք չեն հանում»,-ասել Է Բայնետովը՝ դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
Իր հերթին, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որն ավիաաղետի հետաքննության կառավարական հանձնաժողովի ղեկավարն Է, հայտնել Է, որ մինչ այժմ ջրից դուրս են բերվել զոհվածների 19 մարմիններ, 230 մարմնամասեր, հանրանավի 13 խոշոր եւ գրեթե 2 հազար մանր բեկորներ:
Նախարարի խոսքով՝ ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացությունները կարվեն օդանավի ինքնագրիչների վերծանումից հետո: «Այսօր առաջին պլան Է մղվում զոհվածների մարմինների ճանաչման եւ մարմնամասերի գենետիկական անալիզի հետ կապված աշխատանքը»,-ասել Է Սոկոլովը:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվում Էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել Է Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով, օդանավում եղել Է 92 մարդ՝ անձնակազմի ութ անդամներ եւ 84 ուղեւոր, այդ թվում՝ ութ զինվորական, Ալեքսանդրովի անվան անսամբլի 64 արտիստ, ռուսական հեռուստաալիքների ինը ներկայացուցիչներ, «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որն ավելի հայտնի Է որպես բժիշկ Լիզա, երկու զինծառայող:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



