Դպրոցներում համակարգիչները չեն նպաստում առաջադիմության բարձրացմանը
SOCIETYՀամակարգիչներն ու այլ տեխնիկական սարքերը, որոնցով հագեցած են դպրոցները, չեն բարելավում աշակերտների առաջադիմությունը։ Նման տվյալներ է ստացել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD)։ Գիտնականները հետազոտություններ են անցկացրել աշխարհի ավելի քան 70 երկրներում։ Պարզվել է, որ դպրոցներում համակարգիչների առջեւ ավելի շատ ժամանակ անցկացնող աշակերտներն ավելի վատ են սովորում, քան նրանք, ովքեր չափավոր են օգտվում տեխնիկայից, գրում է «Աշխարհի շուրջը» ամսագիրը։
Դպրոցում համացանցը ամենաշատ օգտագործող 7 երկրներից երեքում՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Շվեդիայում, աշակերտները ընթերցանությունից ավելի ցածր գնահատականներ են ստանում։ Եվս երեք երկրներում՝ Իսպանիայում, Նորվեգիայում եւ Դանիայում, աշակերտների առաջադիմությունը լճացած է։
Հարավային Կորեայի եւ Չինաստանի Շանհայ քաղաքի դպրոցներում բարձր տեխնոլոգիաներից ավելի քիչ են օգտվում, եւ այստեղ աշակերտները միջազգային թեստերով ավելի լավ արդյունքներ են ունեցել։



