Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լեւոն Տեր-Պետրոսյան. Որոշ պարզաբանումներ ս.թ. դեկտեմբերի 17-ի իմ ելույթի արձագանքների վերաբերյալ

SOCIETY

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենեւին անսպասելի չէին, եւ դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ Եւ, ըստ երեւույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։

Բոլորովին մտադիր չլինելով պատասխանել բացասական արձագանքներին, հարկ եմ համարում միայն ցավակցաբար արձանագրել, որ Ղարաբաղյան կարգավորման իմ «տեսակետը» կամ «հայեցակարգը» պարտվողական կամ դավաճանական հայտարարող ու դատափետող հարգարժան ընդդիմախոսներս հայտնվել են ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։ Պարզվում է, որ այդ մարդիկ ընդհանրապես անտեղյակ, կամ իրենց սազող բառով, բեխաբար են Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։

Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված եւ Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը որեւէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետեւյալ իրարահաջորդ քայլերը.

1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի.

2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր.

3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը.

4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները.

5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը.

6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից։

2007 թվականից ի վեր, իսկ առավել ինտենսիվորեն վերջին մեկ տարում, Հայաստանի իշխանությունները, Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, բանակցում են կարգավորման կոնկրետ այս ծրագրի շուրջ։ Այսինքն, ներկա պահին սա՛ է Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը, որի համար լիակատար պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, այդ իշխանության մաս կազմող Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը, իսկ ավելի պակաս՝ Ազգային Ժողովում նրանց հետ համերաշխորեն քվեարկող խմբակցություններն ու անհատ պատգամավորները։ Ստիպված եմ կրկնել, որ ես եւ Կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որեւէ կապ չունենք, այլեւ ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետեւաբար ստացվում է, որ փոխզիջումը եւ տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ եւ դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը։ Ահա, թե ինչ է նշանակում՝ հայտնվել ծիծաղելի, եթե չասենք, ողորմելի վիճակում։

Ինչ վերաբերում է կարգավորման նշված ծրագրի նկատմամբ մեր կուսակցության դիրքորոշմանը, ապա հակառակ այն իրողությանը, որ նա չի արդարացնում հայ ժողովրդի բոլոր սպասելիքները, մենք կողմ ենք նրա անհապաղ գործադրմանը, որովհետեւ՝ ա. ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու, եւ բ. հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը։ Ըստ էության չհակաճառելով տվյալ դիրքորոշմանը, իշխանական շրջանակներից ոմանք տարակուսանք են արտահայտել, թե արդյոք ժամանա՞կն էր հրապարակայնացնել այն։ Դա մենք կատարել ենք երկու նկատառումով. նախ՝ հասարակությանը քաղաքական պատգամ փոխանցելու ավելի հարմար պահ, քան նախընտրական շրջանը, գոյություն չունի, եւ երկրորդ՝ որպեսզի Ղարաբաղյան հանգուցալուծումը, 2013թ. սեպտեմբերի 3-ի իրադարձության պես, շշմեցնող անակնկալ չլինի ու ներքաղաքական ցնցումներ չառաջացնի։ Ինչպես նշել եմ իմ ելույթում, հասարակությանը փոխզիջման ու խաղաղության նախապատրաստելը, առաջին հերթին, պետք է լիներ հենց  իրենց, եւ ոչ թե Կոնգրեսի գործը։ Իրենց պարտականությունը մենք ենք կատարել, ու մի բան էլ մեզանից դժգոհում են։

                                                               * * *

Ետհամագումարյան բանավեճում բուռն քննարկման առարկա է դարձել նաեւ իմ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» արտահայտությունը։ Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետեւյալ անժխտելի իրողությունները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արեւմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարեւանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաեւ Արեւմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջեւ համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արեւմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռեւս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն»։

                                                    * * *

Շատերին զայրացրել է նաեւ այն բանը, որ ես Իլհամ Ալիեւին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ եմ համարել։ Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը։ Ռացիոնալ մտածողությամբ օժտվածությունը ո՛չ արտակարգ արժանիք է, ո՛չ էլ բացառիկության արտահայտություն։ Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն։ Այդ հասկացությունը, վերջին հաշվով, հանգում է իրականությունը ճիշտ գնահատելու եւ երեւույթների պատճառա-հետեւանքային կապն ընկալելու ունակությանը։ Տվյալ ունակությունն ամենեւին կախված չէ մարդկանց դաստիարակությունից, կրթական մակարդակից կամ արժեհամակարգից։ Հասարակ, անգրագետ մարդիկ հաճախ շատ ավելի ռացիոնալ մտածողներ են, քան համալսարանավարտները։ Ցանկացած գյուղացի գիտի, որ եթե արտը ժամանակին չջրի, այն կչորանա։ Ցանկացած անտառահատ գիտի, որ եթե ծառի թեքությունը հաշվի չառնի, այն կընկնի իր գլխին։ Ցանկացած գործարար գիտի, որ եթե իր ապրանքը որակյալ չլինի, այն չի վաճառվի։ Այնպես որ, ռացիոնալ մտածողությունը ո՛չ գերբնական հատկություն է, ո՛չ էլ ինչ-որ մեկի մոտ դրա առկայության արձանագրումը՝ գովասանք կամ հաճոյախոսություն։ Ռացիոնալ մտածողությունից զուրկ են միայն այն անձնավորությունները, որոնց հավակնությունները գերակշռում են իրենց կարողությունները, եւ որոնց ինքնագնահատականը չի համապատասխանում սեփական արժանիքներին։

Սահմանափակվեմ այսքանով, որովհետեւ ելույթիս կապակցությամբ արտահայտված մյուս ցնդաբանություններին մամուլում եւ «ֆեյսբուքում» ինձնից լավ անդրադարձել են ռացիոնալ մտածողություն ունեցող հազարավոր ակտիվ քաղաքացիներ։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan