Թրամփն Օբամային մեղադրել է իշխանության փոխանցումը բարդացնելու մեջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում:
«Անում եմ հնարավորը, որպեսզի ուշադրություն չդարձնեմ նախագահ Օբամայի բազմաթիվ սադրիչ հայտարարություններին և արգելքներին: Կարծում էի, որ իշխանության փոխանցումը հանդարտ կընթանա»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը նաև գրառում էր կատարել, որով կոչ էր անում Իսրայելին ամուր մնալ միջազգային ճնշումների հանդեպ` նկատի ունենալով Իսրայելի օկուպացրած տարածքներում շինությունների կառուցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



