Իրանը փորձարկել Է «Թալաշ» հրթիռային համալիրը եւ «Սայադ-3» հրթիռներ
INTERNATIONAL NEWSԻրանցի զինվորականները հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի զինավարժությունների ընթացքում առաջին անգամ փորձարկել են սեփական արտադրության «Թալաշ» հրթիռային համալիրը եւ «Սայադ-3» հրթիռներ: Այդ մասին, հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ՀՕՊ-ի «Խաթամ ալ Անբիյա» ռազմակայանի հրամանատար գեներալ Ֆարզադ Իսմայիլին հայտնել Էր երկրի հարավում ՀՕՊ-ի «Մոդաֆե Ասմանե վելայաթ-7» ընդգրկուն վարժանքների անցկացման մասին՝ բանակային ՀՕՊ-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՀՕՊ-ի եւ ռազմածովային նավատորմի օժանդակ ստորաբաժանումների, բանակի օդատիեզերական ուժերի, ցամաքային զորքերի եւ հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Վարժանքները տեւելու են երեք օր, ներկայում ընթանում Է դրանց ավարտական փուլը:
Tasnim գործակալության տվյալներով՝ «Սայադ-3»-ի գործարկումը սեփական արտադրության «Թալաշ» հրթիռային համալիրից իրականացվել Է վարժանքների եզրափակիչ փուլի շրջանակներում եւ հաջող Է անցել: «Սայադ-3» հրթիռները կարող են օգտագործվել այնպիսի թիրախների խոցման համար, որոնք գտնվում են մինչեւ 150 կիլոմետր բարձրության վրա:
ISNA գործակալության տվյալներով, առաջին անգամ օպերատիվ փորձարկում Է անցել նաեւ «Թալաշ» համալիրը: Դրանից արձակված հրթիռը հակառակորդի պայմանական թիրախը խոցել Է Պարսից ծովի Հարք կղզում:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ զինավարժությունների ընթացքում Իրանը փորձարկելու Է ռուսական արտադրության C-300 զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է ՌԻԱՆ Նովոստին:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



