Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է ահաբեկչություն պլանավորող երեք մարդու. Reuters
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է երեք մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակումներ պլանավորելու մեջ: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներից ստացված տվյալներ:
Նրա տեղեկությունների համաձայն, կասկածյալներից առաջինը ձերբակալվել Էր նախօրյակին Կյունյո քաղաքում՝ Տուլուզից արեւմուտք (երկրի հարավ-արեւմուտք): «Նա ավելի վաղ արդեն հայտնի Էր ոստիկանությանը եւ կասկածվում Է դեկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ»,-նշել Է աղբյուրը:
Եվս երկու մարդ դեկտեմբերի 27-ին ձերբակալվել Է Տուլուզում: Նրանցից մեկը կասկածվում Է ոստիկանների կամ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա հարձակում պլանավորելու մեջ:
Ինչպես Տուլուզում, այնպես Էլ մերձակա քաղաքներում մեծ թվով մուսուլմաններ են ապրում, որոնց թվում քիչ չեն արմատական իսլամիստները: Հենց Տուլուզում 2011 թվականի մարտին ծայրահեղական Մոհամեդ Մերահը երկու հարձակում կատարեց զինվորականների, եւս մեկը՝ հրեական դպրոցի վրա: Հանցագործի գործողությունների հետեւանքով զոհվեց յոթ մարդ, եւս հինգը վիրավորվեցին: Մերահն ինքն ավելի ուշ ոչնչացվեց ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից այն բնակարանի գրոհի ընթացքում, որտեղ նա թաքնվում Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



