Փարիզը եւ Լոնդոնը ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւ են առաջարկել Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ
INTERNATIONAL NEWS Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան բանաձեւի նախագած են մտցրել ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդ, որով նախատեսվում Է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել կառավարական ուժերի կողմից ընդդիմության դեմ քիմիական զենքի կիրառման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Առաջարկվում Է սահմանափակիչ միջոցներ կիրառել քիմիական գրոհների անցկացմանը մեղսակից 11 ֆիզիկական անձանց եւ տասը ընկերությունների նկատմամբ:
Փաստաթղթի նախագիծը նախատեսում Է նաեւ միջազգային պատժամիջոցներ, մասնավորապես, Դամասկոսին ուղղաթիռների մատակարարման արգելք, որոնք օգտագործվել են մարտական թունավոր նյութերի կիրառմամբ գրոհներ իրականացնելու համար:
Այս տարվա օգոստոսի 25-ին ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում ռազմական նպատակներով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության առաքելությունը կարողացավ պարզել գրոհների ինը դեպքերից միայն երեքի կատարողներին: Փորձագետները կառավարական ուժերին մեղավոր ճանաչեցին երկու, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին՝ մեկ գրոհի համար:
Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը կտրականապես անընդունելի Է համարել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը:
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման, նա եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել Է «Անվտանգության խորհրդում մթնոլորտը վերստին թեժացնելու փորձերից»: Ռյաբկովն այն կարծիքին Է, որ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



