Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղագծերից մեկը
SOCIETYՉինաստանում աշխատանքն Է սկսել աշխարհում ամենաերկար արագընթաց երկաթուղագծերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China Railway Corporation չինական պետական կորպորացիան:
Նշվում Է, որ Շանհայ եւ Կունմին քաղաքների (Յուննանի նահանգ) միջեւ ձգվող երկաթուղին հասնում Է 2 հազար 252 կիլոմետրի: Այն անցնում Է հինգ՝ Չժեցզյանի, Ցզյանսիի, Հունանի, Հույչժոուի եւ Յուննանի նահանգների միջով: Գծի գործարկումը թույլ կտա Շանհայից Կունմին ուղեւորության ժամանակը 34-ից կրճատել մինչեւ 11 ժամ: Առավելագույն արագությունը, որը գնացքները կկարողանան զարգացնել երկաթգծի վրա, ժամում 330 կիլոմետր Է: Ընդամենը երկաթուղին ունի տասը կայարան:
«Սինհուա» գործակալության տվյալներով, Չինաստանում ամենաերկար արագընթաց երկաթուղագիծը Պեկինը եւ Հուանչժոուն (Գուանդունի նահանգ) միմյանց կապող գիծն Է: Դրա երկարությունը կազմում Է 2 հազար 298 կիլոմետր, այն շահագործման Է հանձնվել 2012 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



