Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»
SOCIETY Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:
«Մենք կշարունակենք կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նաեւ կշարունակվեն Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները, որոնք արդեն որոշակի արդյունքների են հասել առեւտրական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերություններում»,- հայտարարել Է Միխայիլ Ջանելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



