Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի դաշինքն ամբողջ աշխարհին ցուցադրում է հաշտության ուժը. Աբե
INTERNATIONAL NEWSՃապոնիայի եւ ԱՄՆ-ի դաշինքը, որոնք անհաշտ թշնամիներ Էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, աշխարհին ցուցադրում Է հաշտության ուժը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փեռլ-Հարբորում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
«Փեռլ-Հարբորի ժամանակներից 75 տարի Է անցել: Ճապոնիային եւ Ամերիկային, որոնք կատաղի պատերազմ Էին մղում, կապել են ամուր եւ խորը դաշնակցային հարաբերությունները: Այդ դաշինքը նպատակամղված Է դժվարությունների հաղթահարմանը, այն միտված Է վաղվա օրվան, դա «հույսի դաշինք Է»: Մեզ միավորել Է հանդուրժողության ոգին, հաշտության ուժը: Ատելությունն անցել Է, մեզ միավորել են ընդհանուր արժեքները: Ճապոնիան բարեկամություն ու վստահություն Է սերմանել եւ հատկապես այժմ պետք Է աշխարհին հասցնի հանդուրժողության կարեւորությունը: Ամերիկայի եւ Ճապոնիայի դաշինքը «հույսի դաշինք Է»,-ասել Է Ճապոնիայի վարչապետը:
Աբեն դարձել Է Ճապոնիայի առաջին վարչապետը, որն այցելել Է Փեռլ-Հարբոր: Այս տարվա մայիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել Է երկրի առաջին գործող նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա:
Աբեն ներողություն չի խնդրել Փեռլ-Հարբորի վրա գրոհի համար, որը ճապոնական օդուժի կողմից իրականացվել Է 1941 թվականի դեկտեմբերի 7-ին, եւ որն առիթ Է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ԱՄՆ-ի մտնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
IDBank has opened a representative office in Glendale, California
5
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award



