Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ. «Անադոլու»
SOCIETYԹուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` հենվելով իր աղբյուրների վրա:
Գործակալության տվյալներով` ռուսական և թուրքական կողմերի մշակած ծրագիրն առաջարկվելու է Սիրիայում հակամարտող կողմերին` իշխանական և ընդդիմադիր ուժերին:
Պաշտոնական Անկարան և Մոսկվան ջանքեր են գործադրելու համաձայնությունը ուժի մեջ դնել արդեն դեկտեմբերի 29-ի կեսգիշերից: Կրակի դադարեցումը տարածվելու է ողջ Սիրիայի վրա` բացառությամբ ահաբեկչական խմբավորումների:
Եթե հրադադարի ռեժիմը հաջողությամբ հաստատվի, Սիրիայի իշխանական և ընդդիմադիր ուժերն Աստանայում Թուրքիայի և Ռուսաստանի գլխավորությամբ պետք է սկսեն բանակցությունները:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



