Նոր բնակարաններ` Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին
SOCIETYԵրևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ամանորի նախաշեմին խնդրին վերջնական լուծում տալու և բնակության համար անհրաժեշտ հարմարություններով ապահովված բնակարններ տրամադրելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



