Նուռը նիհարեցնող հատկություն ունի
LIFEՆռան օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Սիրտանոթային, մարսողության հետ կապված հիվանդությունների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս շատ նուռ ուտել և խմել նռան թարմ հյութ: Նուռը նաև դեմքի մաշկի խնամքի հիանալի միջոց է, բացի այդ՝ ունի նիհարեցնող հատկություն:
Ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու համար հարկավոր է ընդամենը նռան թարմ հյութ խմել: Ճզմեք նռան հատիկները և ստացված հյութին ավելացրեք ճիշտ նույն չափով ջուր: Հրաշագործ հեղուկից հարկավոր է խմել 200 գրամ՝ ուտելուց առաջ:
Նռան հատիկներից և ձիթապտղի յուղից պատրաստված «շիլան» ևս նիհարելու համար շատ լավ միջոց է: Միջին չափի նռան հատիկները հարկավոր է աղալ բլենդերով, ավելացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, խառնել : Մեկ ամիս շարունակ օրական 2 անգամ՝ ուտելուց առաջ, այն օգտագործելուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:



