Մելիտա Հակոբյան. «Այս տարվա գնաճը, 2015 թ. համեմատությամբ, ավելի պասիվ է»
ECONOMICS
Երեկ «Հայելի» ակումբում «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և անկախ փորձագետ Ռոզալիա Ավանեսյանը լրագրողների հետ խոսեցին շուկայի ուսումնասիրության, Ամանորից առաջ գնային տատանումների և «Բեկոն» և «Բարի Սամարացի» մսամթերքի ընկերություններ իրենց այցի վերաբերյալ:
Մելիտա Հակոբյանը խոսելով շուկայի մասին՝ նշեց, որ ընդեղենը բավականաչափ թանկ է: Երբ իրենք խոսել են տարբեր վերավաճառողների հետ, վերջիններս ասել են, որ Լարսի ճանապարհը փակ էր, դրա համար առժամանակ գները բարձր էին, բայց իրենք դրանից հետո էլ էին ուսումնասիրություններ կատարել և ոչ մի փոփոխություն չեն արձանագրել:
«Լավ ասենք պոպոքը, պնդուկը բերելու հետ է կապված, բայց չէ՞ որ դեղձն ու ծիրանն էլ մերն են, մեր արտադրանքն են: Այդ դեպքում էլ ասում են, թե այս տարի քիչ է եղել: Մսի շուկայում շատ քիչ փոփոխություն կա, որովհետև միս շատ կա և այն 200–300 դրամով է թանկացել, նույնը նաև թռչնամսին է վերաբերում: Ընդհանուր առմամբ պիտի ասեմ, որ երշիկեղենի գները չեն փոխվել: Բայց չգիտես ինչու, խանութները համարյա 50%–ով թանկացրել են տարբեր տեսակի մսամթերքի, հատկապես՝ բաստուրմայի գները:
Արտադրողը այդքան տանջվում է, չարչարվում, ասենք՝ 5000 դրամով տալիս է խանութին, իսկ խանութն էլ վաճառում է 8–9 հազար դրամով: Որտե՞ղ է այդպիսի բան գրված»,– զայրացած նշեց նա:
Նրա խոսքով՝ մի քանի օրից կանաչեղենի գները նույնպես կբարձրանան, եթե արդեն իսկ չեն բարձրացել:
Վերջինս նաև հավելեց, որ նախորդ տարվա համեմատությամբ, որ այս տարի ավելի պասիվ գնաճ է եղել: Նախորդ տարի ավելի բարձր էին եղել գները: Պատճառն էլ այն է, որ մարդկանց մոտ գնողունակությունն ընկել է, սպառողների դեֆիցիտ է գրանցվել: «Մենք սպառող չունենք, որ ապրանք գնի, իսկ այն սպառողները ովքեր Հայաստանում են մնացել և գնումներ են կատարում, դրանք ավելի շատ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ»,– նշեց Մելիտա Հակոբյանը:
Վերջինները «Բեկոն» և «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրամասեր կատարած իրենց այցերից գոհ են, քանի որ այնտեղ ուսումնասիրություններ կատարելով՝ գրեթե ոչ մի տեղ ոչ մի վատ ցուցանիշ չեն հայտնաբերել: Անկախ փորձագետ Ռոզալիա Ավանեսյանն էլ նշեց, թե շատ հաճելի է, որ Հայաստանում արդեն կան այդպիսի արտադրություններ: Վերջինս հիացած պատմում էր, թե արդեն արտադրամասի բակ մտնելուն պես հաճույք է ստացել: «Լրիվ կանաչապատ, մաքուր, շենքի դիզայնն էլ շատ հաճելի էր, արտադրությունում պահպանվող մաքրությունն էլ հոյակապ էր. բոլորը մաքուր ձեռնոցներով և գլխարկներով, նույնիսկ հումքի փորձարկումների լաբորատորիա ունեին»,– պատմեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ





















































1
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
4
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
5
Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international t...