Պակիստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 21 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՊակիստանում առնվազն 21 մարդ է մահացել անօրինական ալկոհոլից թունավորվելու հետեւանքով։ Տասնյակ մարդիկ հիվանդանոցում են գտնվում, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան օրը Թոբա Թեք Սինգհ քաղաքում, որը մայրաքաղաք Իսլամաբադից 330 կմ հեռավորության վրա է։ AFP–ի տվյալներով՝ տուժածների թվում հիմնականում քրիստոնյաներ են, որոնք ապրում են քաղաքում առանձին գաղութով։
Թունավոր խմիչքն արտադրել են տեղաբնակները Սուրբ ծննդյան համար։
Պաշտոնապես Պակիստանում ալկոհոլի վաճառքն ու սպառումը մուսուլմանների համար արգելված է։ Օտարերկրացիներին եւ կրոնական փոքրամասնություններին այն վաճառում են մեծ սահմանափակումներով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



