Թրամփը կչեղարկի Օբամայի հրամանագրերի մեծ մասը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնն ստանձնելուց հետո, կչեղարկի գործող նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերի մեծ մասը: Այս մասին Fox News Sunday–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը, որը նաև հավելել է, թե դրա համար կպահանջվի բարձր որակավորում ունեցող իրավաբանների կողմից տարվելիք մեծ աշխատանք: «Օբամայի թողած ժառանգությունը նման է փչովի տիկնիկի, որը գնալով ավելի ու ավելի է թսկում»,–ասել է Թրամփի համախոհը: Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20–ին, ինչից հետո 70–ամյա հանրապետականը կստանձնի նախագահի լիազորություններն ու պարտականությունները:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



