Թուրքական մամուլին ժամանակավորապես արգելել են լուսաբանել Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը
INTERNATIONAL NEWSԹուրքական լրատվամիջոցներին ժամանակավորապես արգելել են լուսաբանել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը, հայտնում է Anadolu–ն։ Լրատվամիջոցները չեն կարող հրապարակել սպանության պահին եւ դրանից անմիջապես հետո արված կադրերը եւ հայտնել հանցագործության մեջ կասկածվողների մասին։
Տեղեկության տարածման արգելքը գործում է մինչեւ հետաքննության ավարտը։ Այդպես դատարանը բավարարել է գլխավոր դատախազի պահանջը՝ համարելով, որ այդ տեղեկությունը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



