ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի չդադարելու համար
INTERNATIONAL NEWSՌուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը` ինտենսիֆիկացվի: Ինչ վերաբերվում է հանդիպումների կոնկրետ գրաֆիկին, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի այն ժամանակ, երբ նման տեղեկատվություն ստացվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



