Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում թալիշների նկատմամբ իրականացվում է ցեղասպանություն. բարձրաձայնում է թալիշ քաղաքական գործիչը

SOCIETY

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ թալիշ քաղաքական և հասարակական գործիչները ներկայացրեցին Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող բռնությունները: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և Թալիշական ազգային շարժման համատեղ ջանքերով՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տեղեկատվական աջակցությամբ: Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթզոդան կարևորեց հայ և թալիշ ժողովրդների երկխոսությունը:  Նրա խոսքով` երկու ժողովուրդները պետք է ամրապնդեն գիտական, մշակութային համագործակցությունը և այսօրվա կլոր սեղանը ևս մեկ քայլ է հարաբերությունների ամրապնդման համար: Նա ներկայացրեց թալիշական ազգային շարժման հիմնական նպատակն, այն է՝ վերաձևավորել Ադրբեջանն ու հասնել ինքնավարության:

«Թալիշ ժողովրդի ձայնը լսվել է բազմաթիվ երկրների կողմից, չնայած ադրբեջանական իշխանությունների խոչընդոտումներին: Մեր շարժման համախոհներն օր օրի ավելանում են: Ամբողջ ադրբեջանական ժողովուրդը դարձել է ալիևյան ռեժիմի պատանդ»,- ասաց Ալաքրամ Հումմաթզոդանը:

ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը ներկայացրեց թալիշական սփյուռքի խնդիրներն ու ընդգծեց, որ այդ համատեքստում ադրբեջանական իշխանություններն անընդհատ փորձում են իրենց գործողությունները խոչընդոտել: Սակայն վստահեցրեց, որ իրենք ցանկանում են վերականգնել իրենց հայրենիքը և դրանում իրենց ոչ ոք չի խանգարի:

«Եթե այն ժամանակ ԼՂՀ ժողովուրդը չաներ իր ընտրությունը, ապա այսօր նրանք մեզ նման  կտառապեին, հնարավոր է՝ ավելի վատ: Մենք չգնացինք պատերազմի և ի՞նչ ստացանք ի պատասխան, ու՞ր է այդ եղբայրությունը: Այդ առումով ԼՂՀ ժողովուրդը մեզանից խելացի համարվեց: Մաղթում եմ նրանց հաջողություն»,- նշեց «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահը:

Իսմայիլ Շաբանովի ներկայացմամբ` այն տարածքները, որտեղ այժմ ապրում են թալիշներն, ադրբեջանական իշխանությունները պահում են բռնի ուժով, զենքով: Նրա հաղորդմամբ` այնտեղ տեղի է ունենում կենսաբանական պատերազմ:

«Այնտեղ այսօր տեղի է ունենում ցեղասպանություն: Տարբեր տեսակի հիվանդությունների տարածմամբ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են թալիշները պակասում: Դա բնական չէ: Թող չմտածեն, որ այս կերպ վարվելն անպատասխան է մնալու: Մենք օրական հարյուրավոր նամակներ ենք ստանում այնտեղ տիրող իրավիճակների մասին: Այնտեղի իրավապահ մարմիները մասսայական տարածում են թմրանյութեր և զենքեր»,- ընդգծեց Շաբանովը:

Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմի խոսքով` ողջ ադրբեջանական ժողովուրդը դժգոհ է իշխանության ռեժիմից: «Պարզապես նրանք այն փոխելու հնարավորություն չունեն, քանի որ ցանկացած քայլ դժգոհությունը ցույց տալու, նույնիսկ՝ խաղաղ ցույցերը, պատժվում են, մարդիկ ձերբակալվում են: Ես համոզված եմ այս կլանը պետք է լքի իշխանությունը: Դա պարզապես ժամանակի խնդիր է»,- հայտարարեց Զահիրադդին Իբրահիմին:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր հերթին բացառիկ և առանձնահատուկ համարեց  թալիշ հասարակական և քաղաքական գործիչների թե թվաքանակի, թե ազդեցիկության գործակցով կլոր սեղանի կազմակերպումը: Ոսկանյանի ներկայացմամբ`թալիշական շարժման մեջ կան տարբեր թևեր, և դա բնական է: Գործընթացն ընթանում է քաղաքական հունի դիապազոնում, երբ կան ինքնավարության կողմնակիցներից մինչև կատարյալ Թալիշստանի կողմնակիցներ: Նա նաև կարևորեց այն, որ թալիշի վերնախավը գնահատում է հայկական ներդրումը թալիշական թե քաղաքական շարժումներում, թե գիտական զարգացումներում: «Երևանն, այն բացառիկ կենտրոնն է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության, մշակույթի ուսումնասիրությունը, ինչո՞ւ չէ, նաև կարևոր գործ է արվում թալիշական շարժման ուղղությամբ` թալիշ գործընկերների մասնակցությամբ և ակտիվ ներկայությամբ: Այս իմաստով Հայաստանը, կարծում եմ, կարողանում է իրեն ցույց դնել, որպես տարածաշրջանային գերտերություն և դա ամենևին չափազանցություն չէ, քանի որ կարողանում է որոշակի գործընթացներ կառավարել մեզ համար թշնամական Ադրբեջանական Հանրապետությունում»,- ընդգծեց Ոսկանյանը:

 Նրա կարծիքով`հայերը և թալիշները տարածաշրջանում երկու հնագույն ժողովուրդներ են և բոլոր գիտական չափորոշիչներին համաձայն, զանազան փաստարկներով ապացուցվում է, որ երկու ժողովուրդները շփվել են մինչև թուրքալեզու տարրի հայտնվելը:  Այս դեպքում երկու հինավուրց ժողովուրդները Հարավային Կովկասում, որոնք շատ դեպքերում կիսում են միմյանց ճակատագիրը, կարիք ունեն գործակցության, երկխոսության, մեկը մյուսին հասկանալու՝ առանց զգացական մոտեցումների: 

«Ինչպես տեսաք մեր մասնակիցներն էլ նշեցին Ադրբեջանում թալիշների նկատմամբ վերաբերմունքը տարբեր գնահատականներով՝ ընդհուպ մինչև ցեղասպանության: Կիրառվում են տարբեր արդիական մեթոդներ թալիշական ինքնությունը կազմաքանդելու առումով` նրանց ներուժն օգտագործելու նաև մեր դեմ, քանի որ անհերքելի փաստ է, որ թալիշական բնակչության որոշակի հատված ալիևյան ռեժիմի կողմից օգտագործվում է նաև հայերիս դեմ՝ որպես թնդանոթի միս»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank