Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Նարեկ Հախնազարյանը հնարավոր է համերգով հանդես գա նաև Հայաստանում

SOCIETY

 Աշխարհում մեծ համբավ ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, հաջորդ տարի հնարավոր է համերգով հանդես գա նաև հայ հանդիսատեսի առաջ: Չայկովսկու անվան XIV միջազզային մրցույթի դափնեկիրն իր անցած ուղու և ապագա ծրագրերի մասին դեկտեմբերի 27-ին զրուցեց լրագրողների հետ: «Ճանապարհիս բազմաթիվ խոչընդոտնեÖ € եմ հաղթահարել: Վերջին տարիներին հովանավոր էի փնտրում, ով կօգներ ինձ լավ գործիք ձեռք բերել: Ծանր է, երբ ցանկանում ես երաժշտական որևէ ստեղծագործություն կատարել, սակայն ունեցածդ թավջութակն այդ հնարավորությունը չի տալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց թավջութակահարը և հավելեց, որ այժմ ունի համապատասխան գործիքը և հաջորդ տարի պատրաստվում է համերգներով հանդես գալ  արտասահմանում, գուցե նաև Հայաստանում:

Նոյեմբերի վերջին Կանադայում երաժշտին հանձնվել է Ջուզեպպե Գվարներիի 1707թ-ի պատմական գործիքը, որով նա հիմա ելույթ է ունենում։ «Իմ  կյանքում դա չափազանց մեծ իրադարձություն էր. նման գործիք ստանալը երազանք է յուրաքանչյուր երաժշտի համար: Այն ունի հարուստ պատմություն: Այս թավջութակով նվագել է լեգենդար Յանուշ Տարկերը, որը 20-րդ դարի լավագույն երաժիշտներից էր»,-ասաց Նարեկը:

Գործիքը Նարեկին է հանձնել նրա չինացի երկրպագուն, որի հետ Նարեկը մտերմացել է: «Պայմանագիր ենք ստորագրել երեք տարվա համար, սակայն այն հնարավոր է երկարաձգել»,-ընդգծեց Հախնազարյանը:

Երաժշտի խոսքով` ինքը միշտ ցանկացել է նվագել Մանուել Պոնսեի «էստրելիտա» ստեղծագործությունը, սակայն իր նախկին գործիքով լիարժեք կատարել չի ստացվել: «Այն դանդաղ, փոքր գործ է, որը ոսկերչական տեխնիկա է պահանջում:  Ստեղծագործությունը կատարելիս իսկապես հուզվել եմ»,-շեշտեց Նարեկը:

Անդրադառնալով նախորդ տարվա միջոցառումներին` Հախնազարյանը  նշեց, որ հատկապես տպավորվել է Բուքինգհեմյան պալատում անցկացրած համերգով, որտեղ ներկա է եղել նաև արքայազն Չարլզը, իսկ ինքը նվագել է Մարինյան թատրոնի նվագախմբի հետ: «Հիանալի էր նաև համագործակցությունը  հանրահայտ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ: Նրա հրավերով Սերբիայում էի: Համերգ ունեցանք, որից հետո ռեժիսորն ինձ առաջարկեց կատարել իր վերջին ֆիլմի երաժշտությունը, որը հատուկ թավջութակի համար գրեց նրա որդին»,-ասաց երաժիշտը:

Նարեկը խոսեց նաև ապագա ծրագրերի մասին: «Հունվարին մեկնելու եմ Ամստերդամ և համերգային ծրագրով հանդես գալու տեղի հայտնի  դահլիճներից մեկում, այնուհետև համերգով կներկայանամ նաև  Բեռլին «Concert hall»-ում: Երևանում հաջորդ տարի նույնպես հանդես կգամ համերգով, սակայն հստակ չեմ կարող ասել, թե երբ»,-ընդգծեց երաժիշտը:

Նարեկ Հախնազարյանը երաժշտական կրթությունը ստացել է պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում։ 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank