Թեյլոր Սվիֆթը եկել Է 96-ամյա երկրպագուի սուրբծննդյան երեկույթին
SOCIETYԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկա Է եղել իր 96-ամյա երկրպագուի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սայրուս Փորթերի ընտանեկան սուրբծննդյան ընթրիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին գրում Է Mashable պորտալը:
Դերասանուհին կիթառ Է նվագել եւ կատարել Է իր Shake it Off երգը: Սվիֆթը նաեւ բազմաթիվ սելֆիներ Է արել Փորթերի ընտանիքի անդամների հետ:
Թեյլոր Սվիֆթը 27-ամյա ամերիկացի քանթրի-փոփ-երգչուհի Է. նա իր կարիերայի ընթացքում վաճառել Է ալբոմների 40 մլն օրինակ եւ ստացել «Գրեմմի»-ի 10 պարգեւ: 2016 թվականին նա, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Հրատարակությունն արտիստուհու 12 ամսվա եկամուտները գնահատել Է 170 մլն դոլար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



