Միշտ իմացել եմ, որ գոյություն չունի, բայց հավատացել եմ նրան. Աննա Սարգսյանն ամփոփում է 2016 թվականը
LIFEՄոտենում է Ամանորը` տոն, որը, հատկապես, սպասված է մանուկներին եւ երիտասարդների համար:
«Որբերը» եւ «Երանի» հեռուտասերիալներից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանը եւս բացառություն չէ: Նրա հետ զրուցել ենք սպասված տոնի եւ ամանորյա հրաշքների մասին.
«Ինձ մոտ Ամանորն ամեն տարի նոր զգացողություններ է առաջացնում»,-ասում է դերասանուհին` փաստելով, որ 2016-ն իր համար հաջողված տարի էր:
«Այն ամենը, ինչ ծրագրել էի տարվա ընթացքում, կարողացա բարեհաջող կերպով ավարտին հասցնել»,-հավելեց նա:

Աննան նշում է, որ մինչ օրս հավատում է Ձմեռ պապի գոյությանը.
«Միշտ իմացել եմ, որ գոյություն չունի, բայց հավատացել եմ նրան: Հիմա, նույնիսկ, չեմ կարող առանձնանբել, թե որն է եղել նրա կողմից ստացածս ամենասպասված նվերը, որովհետեւ այն, ինչ նվեր եմ ստացել, միշտ էլ շատ եմ ցանկացել»:
Դերասանուհին նախընտրում է տարվա կարեւորագույն գիշերն անցկացնել ընտանեկան միջավայրում.
«Ամեն տարի կեսգիշերին տոնը դիմավորում եմ ընտանիքիս անդամների հետ: Ամանորի գիշերը նաեւ երազանք եմ պահում, այն միշտ կատարվում է»,-ասում է դերասանուհին, որն այս տարի եւս, անպայման, պահելու է երազանք.

«Անկեղծ ասած` այս տարի կցանկանամ մի այպիսի նվեր, որը ոչ միայն իմը կլինի, այլեւ մեր ամբողջ ազգինը: Ուզում եմ, որ լինի հաջողության, սիրո եւ երջանկության տարի, որ սահմանին միայն խաղաղություն լինի»:
Աննայի հետ զրուցեցինք նաեւ գալիք 2017 թ-ի ծրագրերի եւ նոր առաջարկների մասին.
«Ունեմ եւս մեկ հեռուստասերիալի առաջարկ, որը սիրով ընդունել եմ, սակայն այնտեղ իմ կերպարին կարող եք տեսնել երեւի փետրվար ամսից: Եղել է նաեւ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկ: Այն կկարողանաք դիտել արդեն Նոր Տարուց հետո»:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



