Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Շոկոլադե նապոլեոն

LIFE

Բաղադրամասեր

Շոկոլադե կարագի համար՝

կարագ - 200 գր,

սև շոկոլադ - 100 գր,

ալյուր - 100 գր(բրնձի),

Խմորի համար՝

կարագ - 400 գր(շոկոլադե),

ալյուր - 500 գր,

կակաո - 30 գր,

ջուր - 280 մլ,

ձու - 1 հատ,

հյութ կիտրոնի - 1ճ/գդ,

աղ - 1 պտղունց ,

Կրեմի համար՝

սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ,

կաթ - 200 մլ,

ձու - 1 հատ(դեղնուց),

շաքարավազ - 200 գր,

վանիլին - 1 տաշեղ,

շոկոլադ սև - 100 գր,

օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ,

ընկույզ - 50 գր,

Ձևավորման համար `

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք սկզբում շոկոլադե կարագը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք. թավայի մեջ ջուրը եռացնում ենք, վրան դնում շոկոլադով կաթսան (այնպես, որ կաթսան կպնի ջրին) և անընդհատ խառնելով հալեցնում շոկոլադը։

Հալեցրած շոկոլադը կրակի վրայից հանում ենք,վրան ավելացնում փափկեցրած կարագը և լավ խառնում։

Այնուհետև այդ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Զանգվածը տեղափոխում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և 1 ժամով տեղափոխում սառնարանը։

Ապա պատրաստում ենք խմորը: Բաժակի մեջ լցնում ենք հարած ձուն, վրան ավելացնում սառցաջուրը, աղը, կիտրոնի հյութը։ Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը կակաոյի փոշու հետ, մեջտեղում փորվածք ենք անում, լցնում ձվով խառնուրդը և արագ համասեռ խմոր հունցում։

Խմորը ձեռքերով հունցում ենք այնքան, մինչև առաձգական դառնա։ Գունդ ենք անում, սրբիչով ծածկում և 20 րոպեով հանգիստ թողնում։ Այնուհետև գրտնակում ենք (եզրերը մեջտեղի հատվածից բարակ պետք է լինեն), վրան ալյուր լցնում, սրբիչով ծածկում և ևս 10 րոպե հանգիստ թողնում։ Սառնարանից հանում ենք շոկոլադե կարագը և բարակ շերտերի բաժանում։

Շոկոլադե քերուկները լցնում ենք խմորի վրա ( եզրերից 1,5-2 սմ հեռավորության վրա)։ Կարճ եզրերը բերում ենք շոկոլադի վրա և իրար մեջ ամրացնում։ Ստացված ուղղանկյան բաց մասերը սեղմում ենք, սրբիչով փաթաթում և 10 րոպե հանգիստ թողնում։ Ուղղանկյունը աչքաչափով բաժանում ենք 4 ուղղահայաց շերտերի, խմորը եզրերից հավաքում ենք ըստ «ծալվածքների» և ևս մեկ անգամ բաժանում երկու մասի։ Ստացվում է 4 շերտանի կիսաֆաբրիկատ, որը 20 րոպեով դնում ենք սառնարանը։

Վերցնում ենք խմորը և ալյուր ցանած մակերեսի վրա գրտնակում` մինչև 1սմ հաստությամբ ուղղանկյուն ստացվի։ Նորից կրկնում ենք 4 շերտ ստանալու գործընթացը և նորից դնում ենք սառնարանը։ Այս ամենը կրկնում ենք ևս երկու անգամ` ամեն անգամ չմոռանալով սառնարանում թողնել 20 րոպե։

Սառնարանից հանում ենք արդեն պատրաստ խմորը։ Ցանկալի է բացենք սենյակի պատուհանը, քանի որ շերտավոր խմորը ցածր ջերմաստիճան է «սիրում»։ Խմորը բաժանում ենք 6 մասի։

Յուրքանչյուր մասը բարակ գրտնակում ենք և շրջան կտրում, ամբողջ մակերեսը ծակծկում ենք պատառաքաղով։ Չենք մոռանում, որ խմորը թխվելուց մի քիչ փոքրանում է։ Կտրված եզրերը թողնում ենք յուղաթղթի վրա։ Շերտերն այդ կտորների հետ թխում ենք 7-10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Շերտերը յուղաթղթով դնում ենք իրար վրա և թողնում սառչի։ Առանձին ամանի մեջ մանրացնում ենք շերտերի կտորները և դնում մի կողմ: Վանիլինի տաշեղը բացում ենք և մաքրում սերմերից։ 1 բաժակ սառը կաթի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու օսլան մինչև համասեռ զանգված ստացվի։ Թույլ կրակի վրա եռացնում ենք սերուցքը վանիլինի սերմերի և շաքարավազի հետ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Անընդհատ խառնելով եռացող սերուցքի մեջ լցնում ենք կաթի և ձվի խառնուրդը և եփում թույլ կրակի վրա մինչև թանձրանա։ Վերցնում ենք կրակից, կրեմը քամում ենք և սառեցնում։ Կրեմի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու հարում այնքան մինչև համասեռ և թանձր զանգված ստանանք։ Այնուհետև լցնում հերմետիկ ամանի մեջ և սառեցնում։ Առանձնացում ենք 5 ճաշի գդալ կրեմ կողքերին քսելու համար։ Պատրաստի շերտերն առատորեն պատում ենք կրեմով և դնում մեկը մյուսի վրա։ Ապա առանձնացված կրեմով պատում ենք տորթի կողքերը և վերին շերտը:

Տորթի վերին շերտը և կողքերը պատում ենք փշրանքով։ Տորթը ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն ենք դնում և 4-5 ժամով տեղափոխում սառնարանը։ Յուղաթղթից կտրում ենք տորթի տրամագծին համապատասխանող շրջան։ Այդ շրջանի վրա փաթիլի տեսքով կտրվածքներ ենք անում:

Փաթիլը դնում ենք տորթի վրա և շաքարի փոշի ցանում։ Այնուհետև յուղաթուղթը հեռացնում ենք զգուշորեն, որպեսզի պատկերը չաղավաղվի։ 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder