Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ավարտվել է Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից  ահազանգ  էր ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ա.Խանամիրյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ տուժողն ու առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ Վ.Վերանյանը, միմյանց ճանաչել են 2012 թվականից, երբ վերջինս որպես վարորդ աշխատանքի է ընդունվել այն տաքսի ծառայությունում, որի տնօրենն էր հանդիսացել Ա. Խանամիրյանը, և շուրջ 6 ամիս աշխատել միասին։ Հետագայում անձնական հարցերի շուրջ նրանց միջև ձևավորվել են ոչ բարիդրացիական, լարված հարաբերություններ, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկույթը հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են  մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ. ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։

Տղամարդիկ 2016 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասում հանդիպել են միմյանց, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Վ.Վերանյանը պարզաբանումներ է պահանջել իր վերաբերյալ տարածած լուրերի համար։ Ապա՝ մահակով հարվածներ է հասցրել Ա.Խանամիրյանին, այնուհետև դանակով՝ վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Հարվածի հետևանքով՝ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝  Խանամիրյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ից ենթակողային շրջանների, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, սրտապարկի, սրտի վնասում, հեմոպերիկարդիում, ձախից ենթակողային շրջանի ծակված չթափանցող վերք, ճարպաբջջանքի վնասումով միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերք:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վ.Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank