Ով է եղել Ամանորը եւ ինչ դնել ամանորյա սեղանին. խորհուրդներ ազգագրագետից
LIFEԱմանորին հաշված օրեր են մնացել, եւ բոլորը ջանում են որքան հնարավոր է ճոխ ու շքեղ նշել տոնը: Խանութներում եւ սուպերմարկետներում շարունակվում են հերթերն ու հրմշտոցները, մարդիկ փորձում են ընտրել ամենաթարմ ու համադամ պատառները՝ զարմացնելու Նոր տարուն իրենց շնորհավորելու եկած հարազատներին: Դե, իսկ խոզի բդի ընտրությունն առանձին արարողակարգ է, որի համար մարդիկ մինչեւ անգամ շրջաններ են մեկնում՝ տեղում «ծանոթով» ձեռք բերելու սպասված պատառը:
Ինչպես գլուխ հանել այս խառնաշփոթից, ինչպես արեւմտյան սովորույթների մեջ պահպանել ազգայինն ու ավանդականը: Ահա այս հարցերի շուրջ Armtimes.com-ի թղթակիցը զրուցեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ:
Վերջինս շեշտեց, որ հայերը, դեռ հին ժամանակներից սկսած, միշտ էլ ճոխ են նշել Ամանորը՝ գերդաստանով ու հարազատներով շրջապատված: Հայերը ճոխ են նշել նաեւ Նավասարդը, քանի որ այն առատ բերքի ժամանակահատված է եղել:
«Հիմա գործ ունենք մրցակցության հետ, երբ ամեն մեկը ցանկանում է, որ տոնական սեղանը ամենալավը լինի: Մինչդեռ պետք է գերակշռի հոգեւորը: Մարդիկ պետք է իմանան տոնի նշանակությունը, գաղափարախոսությունը, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ ով է եղել Ամանորը, իսկ նա եղել է Վանատուր աստծու կինը: Նրանք իրար սեր են խոստովանել եւ խնձոր տվել: Կենաց ծառի վրա խնձոր կախելը հենց այս խորհուրդն ունի: Ամանորն իրենով մոր կերպարն է, մայրական սերը, որի պտուղները՝ ուրախությունը, հանգստությունը, համբերությունը, վեհանձնություն, ողջախոհությունն ու համեստությունը, պետք է ճաշակենք կլոր տարին»,- նշեց ազգագրագետը՝ հավելելով, որ մայրության գաղափարը սերտորեն կապված է նաեւ Սուրբ ծննդյան հետ:
Մանրամասները՝ Armtimes.com--ում:



