Yerevan, 24.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր թագավորում էր Ամանորի հեքիաթը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

«Նվիրիր կյանք» հիմնադրամի և առաջին տիկին Ռիտա  Սարգսյանի անմիջական մասնակցությամբ վերջերս վերանորոգված ու հեքիաթային վերակերպում ստացած  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր Ամանորի հեքիաթն էր թագավորում:

Հիվանդանոցում բուժում ստացող երեխաներն ի նշան իրենց երախտիքի՝ բեմադրություն էին կազմակերպել Երևանի Ն.Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի կոլեկտիվի  համար:  Անցնող տարվա ընթացքում դպրոցի աշակերտները բարեգործական համերգ կազմակերպեցին, որից ստացված ողջ հասույթը փոխանցեցին  «Նվիրիր կյանք» հիմնադրամին:  Այնուհետև դպրոցի ծնողական ու ոսուցչական կազմը արյունատվության ակցիա կազմակեպրեց արյունաբանական կենտրոնում բուրժվող լեյկիմիայով հիվանդ երեխաների համար, իսկ Ամանորի շեմին էլ հիվանդանոցին շքեղ զարարված տոնածառ նվիրեցին:

Միջոցառմանը ներկա էին նաև «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և ԱՆ-ի ներկայացուցիչներ, հիվանդանոցի անձնակազմն ու բուժում ստացող մյուս երեխաները:

 «Ամեն տարի էլ մեր դպրոցը որևէ բարեգործական ծրագիր է իրագործում: Այս տարի այդ ծրագրով հավաքված գումարը փոխանցել ենք «Նվիրիր կյանք»-ին, ինչը շարունակական կլինի նաև հետագայում: Իսկ այսօրվա միջոցառումը մեզ իսկապես շատ է  հուզել, մեզ համար սա լավագույն գնահատականն է», - ընդգծում է  է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի տնօրեն  Արմինե Հովհաննիսյանը:

«Ուզում ենք օգնել երեխաներին, որովհետև տխուր է տեսնել, որ մենք առողջ ենք, իսկ նրանք՝ հիվանդ: Ուզում ենք, որ երեխաները զգան մեր մշտական ներկայությունն ու հավատան, որ մենք իրենց կողքին ենք ու կիսում ենք նրանց բոլոր դժվար և ուրախ պահերը»,- նշում է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ավոյանը:

 «Երբ հիվանդանոցում հայտնվեց այս գեղեցիկ տոնածառը, որոշեցինք մեր երեխաների հետ մի միջոցառում կազմակերպել Նաիրի Զարյանի անվան դպրոցի ուսուցչա-աշակերտական կոլեկտիվի համար ու հրավիրել նրանց: Հետո այս ամենին միացավ «Նվիրիր կյանք» հիմնադրամն ու առաջարկեց Ձմեռ պապիկին ուղղված մեր բուժում ստացող երեխաների նամակներն անձամբ տեղ հասցնել: Ու ինչպես այսօր տեսանք, խոստումը կատարվել է և Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների ոչ մի նամակ-ցանկությունը անկատար չեն թողել»,- Նշում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Իսկ «Նվիրիր կյանք»  բարեգործական հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը այսպես է խոսում դպրոցի նախաձեռնության մասին. «Հրաշալի մի կրթօջախ, որը մշտապես աչքի է ընկնում բարեգործական տարբեր նախաձեռնություններով: Դրական էմոցիաները, որոնք երեխաները ստանում են նման միջոցառումների շնորհիվ, հրաշալի կերպով անդրադառնում են  նաև նրանց բուժման ցուցանիշների վրա: Ես շնորհակալ եմ Տիկին Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած կոլեկտիվին՝ իրենց մարդկայնության ու այս երեխաների հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Հրաշալի կլիներ, եթե այս դպրոցի օրինակը վարակիչ դառնար մյուս կրթօջախների համար»:

Շարունակությունը՝ այստեղ

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global