Yerevan, 06.August.2026,
00
:
00
BREAKING


Արցախի կառավարությունը կյանքի է կոչել 2016թ. բոլոր ծրագրերը՝ չնայած ապրիլյան դեպքերի ստեղծած դժվարություններին

SOCIETY

 Արցախի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցած տարեվերջյան նիստը նախագահել է վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Գործադիր մարմինը որոշում է ընդունել 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ԱՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերը, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս առաջնորդվել են  մի շարք պայմաններÕ �վ: Որոշման համաձայն՝ կապահովվի 2017 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների:

Վարչապետը պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարել է պետական բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումներն իրականացնելիս առաջնորդվել  միայն պլանավորված ծախսերի ժամանակացույցով: Ա. Հարությունյանը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չառաջարկել՝ ընդգծելով, որ փոփոխություններ կարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ հիմնականում հանրապետության անվտանգությանն ուղղված կարևորագույն ծրագրերի իրագործման նպատակով՝ նախօրոք քննարկելով համապատասխան գերատեսչութ յունների հետ:

Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների առաջարկությունները՝ գործադիր մարմինը որոշում է ընդունել  «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար «Գ» սերիայի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու մասին:

Կառավարությունը հաստատել է նաև Երեխայի իրավունքների պաշտպանության 2017թ. տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Այն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովմանը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավմանը: Ընտանիքի և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովմանը: Ծրագրում տեղ են գտել նաև մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի, դաստիարակության, ուսուցման ֆիզÕ �կական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելմանն ուղղված  միջոցառումներ:

Նիստի ավարտին, կառավարության ղեկավարը, ամփոփելով անցնող տարին, նշել է, որ 2016 թվականի համար պլանավորված բոլոր կարևոր ծրագրերը, ընդհանուր առմամբ, կյանքի են կոչվել՝ չնայած ապրիլյան դեպքերի պատճառով ստեղծված ծանր կացությանն ու դժվարություններին: Ա. Հարությունյանի խոսքով՝ գալիք տարում ևս ակնկալվում է ՀՆԱ-ի աճի բարձր ցուցանիշ, իսկ հանրապետության անվտանգության ապահովումն ու բանակի մարտունակության բարձրացումը մնալու են կառավարության գլխավոր առաջնահերթությունները:

«Մի քանի օրից ավարտում ենք  բյուջետային տարին: Նշեմոր մեզ հաջողվել է իրականացնել  ստանձնած պարտավորություններըապահովել ամենակարևորը՝ տնտեսական աճիանհրաժեշտ չափ՝նախնականորեն ավելի քան 9 տոկոսի սահմաններում:Կառավարությանը հաջողվել է ապահովել պլանավորած բյուջետա յին մուտքերի և այլ եկամուտներիհավաքագրումը: Բավարար է նաև ծնելիության մակարդակըորը վերջին տարիների ընդհանուր միջինից հետ չի մնումՍոցիալական հիմնական ծախսերն արդեն կատարվել են, առաջիկաօրերին ավարտելու ենք աշխատավարձերի վճարումըպլանավորված ծրագրե րը  հիմնականում ֆինանսավորված ենԱյսինքն՝կառավարությունը պատվով է  կատարել իր առջև դրվածխնդիրը»,- շեշտադրել է Ա. Հարությունյանը:

Վարչապետը նաև հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ ներկայացնել հանրությանը:

Վերջում, գործադիր մարմնի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, շնորհավորել է նրանց գալիք տոների առթիվ և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ»:

IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.