Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։
Դեպքի մասին Արաբկիրի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։
Շարունակությունը՝ այստեղ:



