Մահացել է «Կարգին սերիալի» Ջեմման. Մկոն գրառում է կատարել ֆեյսբուքում
BLOG«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում այսօր մահացել է «Կարգին սերիալի» հայտնի Ջեմման՝ դերասանուհի Ժենյա Մկրտումյանը: Նա հանկարծամահ է եղել եւ բժիշկները չեն հասցրել որեւէ օգնություն ցույց տալ նրան: «Կարգին սերիալի» նրա խաղընկեր Մկրտիչ Արզումանյանն իր ցավակցությունն է հայտնել դերասանուհու մահվան կապակցությամբ:
«Շատ եմ ցավում… Կորցրեցինք շատ տաղանդավոր դերասանուհու, եւս մեկ կարգին ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի՛ Ժենյա»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։
Նա նաեւ հետեւյալ լուսանկարն է հրապարակել.

Ժենյա Մկրտումյանը 68 տարեկան էր, նա ծնվել է 1948 թվականին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



