ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Տու-154-ի կործանման չորս վարկած է ստուգում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Սեւ ծովում պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում Է չորս հիմնական վարկած:
«Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը»,-հայտնել են ԱԴԾ-ում:
«Օդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել»,-հավելել են կենտրոնում, նշելով, որ աղետյալ ինքնաթիռը ռազմական նշանակության բեռներ չԷր փոխադրում:
ԱԴԾ-ում նաեւ ընդգծել են, որ հաջողվել Է կապ հաստատել ինքնաթիռի անկման ականատեսների հետ, որոնց հետ այժմ աշխատում են հետաքննչական խմբի անդամները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



