Հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է. Սեյրան Օհանյան
SOCIETYՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվությունը վերջին ամիսների համեմատ նվազել է: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վերջին ամիսների համեմատ, քչացել են հակառակորդի կրակոցները: Դա, հավանաբար, պայմանավորված է մեր հարևանների տրամադրությունից, ինչպես նաև այն հուժկու պատասխանների հետ, որ մեր բանակի զինվորները տալիս են նրանց»,- նշեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ հայկական բանակի ստորաբաժանումները թե հայ ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրենց խնդիրները գիտեն և վստահաբար կատարում են իրենց պարտականությունները:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



