Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր երթուղային ցանցում «մարշրուտկաներ» չեն լինի. ահա, թե ինչպիսին է լինելու երթևեկությունը 1 տարի անց

SOCIETY

Armeniasputnik.am-ը գրում է.

  Երևանի տրանսպորտի և ճանապարհների վիճակը հեռու է բավարար լինելուց։ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե քաղաքապետարանն ինչպես է պատրաստվում բարելավել իրավիճակը:  

Ուսումնասիրություններն ու խորհրդատուների հետ աշխատանքը ցույց են տվել, որ Երևանում կա մոտ 70 տոկոս իրար կրկնող գիծ, և սա բերում է նրան, որ տվյալ հատվածներում տրանսպորտային միջոցներն աշխատում են անարդյունավետ։ Այդ պատճառով, ըստ Վահե Նիկոյանի, պատվիրվել է նոր երթուղային ցանց։

  «Նոր երթուղային ցանցով արդեն կբացառվեն «մարշրուտկաները» կամ մինի ավտոբուսները, երթուղիները կսպասարկվեն միջին տեղատարողության և որոշ գծերում նաև` մեծ տեղատարողության ավտոբուսներով, ինչպես զարգացած քաղաքներում։ Կլուծվի նաև էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի խնդիրը, բոլոր երթուղիները կինտեգրվեն մեկը մյուսին` մետրոպոլիտեն, վերգետնյա էլեկտրատրանսպորտ, այսինքն` կաշխատի միասնական հասարակական տրանսպորտի սպասարկման ցանց»,- ներկայացրեց փոխքաղաքապետը։  

Նա պարզաբանեց, որ միասնական տոմսային համակարգն այն է, երբ մարդն Ա կետից Բ կետը երթևեկելու համար, եթե նույնիսկ ստիպված է 3-4 տրանսպորտ փոխել, 3-4 անգամ չվճարի։ Գուցե կախված երթուղու երկարությունից` տարբեր կլինի ուղևորավարձը։   «Իհարկե, տեղափոխությունը ենթադրելու է ժամանակ, այսինքն` ավելի շատ ժամանակ քաղաքացին կծախսի արագության տեսանկյունից, սակայն կլինի շատ ավելի հստակ հաշվարկելի և կանխատեսելի ժամանակը, որովհետև կունենանք հստակ էլեկտրոնային չվացուցակներ, հստակ GPS համակարգով աշխատող ավտոբուսներ»,- նշեց նա։ Նա վստահեցրեց, որ ամենաուշը մեկ տարվա ընթացքում Երևանը կունենա նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան երթուղային ցանց։ Ինչ վերաբերում է մետրոյին, ապա այն կապիտալ վերանորոգման կարիք ունի, որից հետո միայն կարելի կլինի խոսել նոր կայարանների մասին։ Նորոգման առաջին փուլն իրականացվել է 2011 թվականին, երկրորդ փուլը` դրենաժի երկարացումը, ընթացքի մեջ է։ Երրորդ փուլում կհիմնանորոգվեն շարժասանդուղքները։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի սկսել լուծել մետրոյի երկարացման խնդիրը։  

«Ուսումնասիրող կազմակերպություններն առաջարկեցին, բնակչության տեղաբաշխվածությունից ելնելով, կայարաններից մեկը կառուցել «Արմենիա» հիվանդանոցի, մյուսը` Գևորգ Չաուշի արձանի հարակից հատվածում։ Ուսումնասիրվեց նաև ֆինանսական կողմը` հարկավոր է շուրջ 160-260 մլն եվրո։ Հարց է առաջանում` ինչքանո՞վ է դա առաջնային, հրատապ։ Իհարկե, բոլոր երևանցիները կուզենային նոր կայարաններ ունենալ, սակայն քաղաքապետարանն այդ աշխատանքները սկսելու համար նման միջոցներ չունի»,- նշեց նա` հավելելով, որ ծրագիրը մնում է օրակարգում, և նման միջոցներ լինելու դեպքում այն կարող է իրականացվել։

Նիկոյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանը ծրագիր է իրականացնում Երևանի կենտրոնը բեռնաթափելու ուղղությամբ։ Գործող և նախորդ գլխավոր հատակագծերով Երևան քաղաքը շրջանցող ճանապարհը նախատեսված է եղել, սակայն այսօր է միայն այն դառնում իրականություն։  

«Խոսքն այն ճանապարհաշինարարական ծրագրի մասին է, որը, ըստ էության, քաղաքը շրջանցելու է Արշակունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի, Շիրակի փողոցից դեպի Արգավանդ, այնուհետև Մալաթիայի Բաբաջանյան փողոցից դեպի Աշտարակ և Աշտարակից դեպի Դավթաշեն»,- հայտնեց նա։ Նիկոյանը հայտնեց, որ կան ևս մի շարք շարունակական ծրագրեր, որոնք հաստատվելու դեպքում Երևանը կունենա կարգավորված երթևեկություն։  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League