Հարավային Կորեայում թռչնագրիպի դեմ պայքարելու համար գործի են դրել բանակը
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի իշխանությունները որոշում են ընդունել բանակը գործի դնել տնային թռչունների ոչնչացման համար՝ նպատակ ունենալով խուսափել H5N6 թռչնագրիպի բարձրախտածին վիրուսի տարածումից: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Օրվա ընթացքում մի շարք շրջաններում, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, պլանավորվում Է ոչնչացնել մոտավորապես 1,6 մլն առանձնյակ:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ նշվում Է, որ թռչուների հերթական խմբաքանակի ոչնչացումից հետո մորթված հավերի ու բադերի ընդհանուր թիվը կկազմի 26 միլիոն:
Թռչնագրիպի ներկայիս համաճարակը ամենաընդգրկունն Է դարձել 2014 թվականից ի վեր: Հարավային Կորեայի իշխանություններն անհանգստանում են, որ ընտանի թռչունների լայնամասշտաբ ոչնչացումը կարող Է հանգեցնել թռչնամսի եւ ձվի գների սրընթաց աճի:
Հարավային Կորեայում H5N6 վիրուսով մարդկանց վարակվելու դեպքեր չեն արձանագրվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



