Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության փոխնախագահը
INTERNATIONAL NEWSԴիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքը: Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Անկարայում: Դեռևս հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում ընդդիմադիր գործիչը:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը ներկայում կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



