Պուտինն ու Նազարբաևը Էրդողանի հետ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի հարցը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանը զանգահարել է ՌԴ ղեկավարին, որպեսզի ցավակցություն հայտնի Սև ծովում տեղի ունեցած Ту-154-ի ավիավթարի կապակցությամբ: Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ», - ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ:
Խոսակցությանը մասնակցել է նաև Նազարբաևը, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում:
Նազարբաևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



