Ջրից հանվել է Տու-154-ի աղետի 11-րդ զոհի մարմինը
INTERNATIONAL NEWSՋրից հանվել է Սոչիի մոտ Տու-154 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված 11-րդ մարդու մարմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցության դեպարտամենտին:
«Ջրից հանվել է ավիաաղետի ժամանակ 11-րդ զոհվածի մարմինը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ ջրասուզորդների խումբը աղետի վայրում մեծացել է մինչեւ 109 ջրասուզորդ:
ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որում եղել է 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ, դեկտեմբերի 25-ի առավոտյան Ադլերի օդանավակայանից թռչում էր Լաթաքիա եւ կործանվել է Սեւ ծովի ջրատարածքում: ՊՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Սոչիի ափամերձ շրջանից 1,5 կմ հեռավորությամբ 50-70 մետր խորության վրա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



