Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արագածոտնում որսի ժամանակ անզգույշ կրակոցից տղամարդ է սպանվել

SOCIETY

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Ա.-ի գործի դատական քննությունը:

3 անչափահաս երեխաների հայր, 40-ամյա Արթուրը մեղադրվում էր անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 11 –ին, ժամը 16-ի սահմաններում Արթուր Ա.-ն Արագածոտնի մարզի Արուճ գյուղում իր ազգական, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Արկադիի միջոցով ծանոթացել է վերջինիս համագյուղացիներ Միշայի և Հրաչի հետ: Որոշել են գնալ թռչնի որսի:

Արթուրը, լինելով որսորդմիության անդամ, վերցրել է իր որսորդական ողորկափող երկփողանի «ԻԺ-54» մոդելի հրացանը: Որսի գնացել են Արկադիի «ՎԱԶ- 2107» մեքենայով:

Արթուրը նստել է վարորդի՝ Արկադիի կողքին, Միշան՝ վարորդի հետևի, իսկ Հրաչը՝ Արթուրի հետևի նստատեղին:

Գնացել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղին հարող տարածք:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում գտնվել են Ներքին Բազմաբերդ գյուղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան ճանապարհին: Մեքենայի մեջ Արթուրը հրացանը լիցքավորել է՝ փողը պահած լինելով հետևի նստատեղին նստած Միշայի ուղղությամբ:

Վարորդի կողքի նստատեղին նստած Արթուրը բացել է փամփշտանոցը, լիցքավորել է որսորդական փամփուշտներով, բայց չի ապահովել անվտանգ լիցքավորում: Փամփշտանոցը փակելու ընթացքում տեղի է ունեցել կրակոց՝ Միշայի ուղղությամբ: Մանրագնդակները դիպել են Միշա Հ.-ի աջ ականջի ստորին հատվածին:

Ստացած վնասվածքից Միշա Հ.-ն տեղում մահացել է:

Անզգույշ սպանության համար առաջադրված մեղադրանքում Արթուր Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2015 թվականի մարտի 11-ի կեսօրից հետո գտնվել է Արուճ գյուղի իրենց այգում: Այդ ժամանակ զանգել է իր բարեկամ Արկադին ու առաջարկել է գնալ որսի: Ինքը համաձայնել է:

Արկադին եկել է երկու անծանոթ տղաների հետ: Ինքը ծանոթացել է նրանց հետ՝ Միշան ու Հրաչն էին: Նրանք իրենց հետ որսորդական փամփուշտներ էին բերել: Արկադիի վարած մեքենայով գնացել են Ներքին Բազմաբերդ գյուղի շրջակայք՝ արտույտի որս կատարելու: Ինքը վերցրել է իր որսորդական օրինական հրացանը: Իրենց մոտ ուրիշ հրացան չի եղել:

Որսի ընթացքում մեքենան վարել է Արկադին, ինքը նստած է եղել նրա կողքին: Միշան Արկադիի հետևի նստատեղին էր, Հրաչը՝ իր:

Թռչունները որսացել է ինքը՝ մեքենայում նստած վիճակում՝ մեքենայի լուսամուտից դեպի դուրս կրակելով:

Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում ինքը լիցքավորել է հրացանի փամփշտանոցը: Հրացանը դրել է իր առջև: Փողը ուղղված էր դեպի հետ, իսկ խզակոթը գտնվում էր իր ոտքերի արանքում:

Աջ ձեռքով հրացանի փամփուշտը փոխելուց հետո նույն ձեռքով սեղմել է հրացանի փողի վերջնամասին՝ կրակող մեխանիզմի հատվածի վրա՝ հրացանը փակելու համար:

Նույն պահին մեքենան շարժվել է: Ինքը փոքր-ինչ հետ է գնացել, հրացանը փակվել է, նույն պահին տեղի է ունեցել կրակոց: Իր մատը ձգանին չի դիպել, ինքը ձգանը չի սեղմել: Հետ է նայել ու տեսել է, որ կրակոցը դիպել է Միշայի դեմքի աջ հատվածին: Փորձել է նրան օգնություն ցույց տալ, բայց մի քանի րոպե անց Միշան մահացել է… Երեքով իջել են մեքենայից: Տեղի ունեցածից խուճապահար՝ վազվզել են աննպատակ:

Հետո նստել են մեքենա, Արկադին վարորդի տեղում, ինքն ու Հրաչը՝ առջևի նստատեղին: Հրացանը դրել է հետևի նստատեղին:

Ճանապարհին կանգ չեն առել: Հասել են Աշտարակ, ինքը գնացել է ոստիկանություն, իսկ Արկադին Միշայի մարմինը մեքենայով տարել է Էջմիածնի հիվանդանոց:

Արթուր Ա.-ն հայտնել է, որ որսորդմիության անդամ է, ունի ողորկափող որսորդական հրացան կրելու իրավունք: Մինչև դեպքի օրը տուժող Միշային չի ճանաչել, նրա հետ որևէ խնդիր չի ունեցել: Որսի ընթացքում իրենց միջև քաշքշոց կամ վեճ չի եղել: Հրազենը եղել է սարքին:

Արթուրը զղջացել է կատարածի համար, ընդունել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջն ամբողջությամբ: Դատական քննության ընթացքում նա տուժող կողմին պատճառած վնասից հատուցել է 2 միլիոն 600 հազար դրամ, դատավճռով որոշվել է, որ պիտի հատուցի ևս 600 հազար դրամ:

Մեքենայի բեռնախցում հայտնաբերվել է 24 սպանված արտույտ, որոնցից 22-ը եղել են ամբողջական, 2 –ը՝ փետրահան արված, 1-ի էլ գլուխն է եղել պոկված…

Դատարանը հաշվի է առել, որ Արթուրի խնամքին են 3, 11, 13 տարեկան անչափահաս երեխաները, նա բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն է, մասնակցել է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին, պարգևատրվել է պատվոգրով, հատուցել է տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջի հիմնական մասը, պարտավորվել է մնացած մասն էլ հատուցել:

Արթուր Ա.-ն մեղավոր է ճանաչվել անզգույշ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 26 օրը:

Վերջնական պատիժ է նշանակվել  11 ամիս 4 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի Արթուր Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League