Ավելի քան 114 հազար իրաքցիներ լքել են իրենց տունը Մոսուլում գործողության մեկնարկից ի վեր
INTERNATIONAL NEWSԱվելի քան 114 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման՝ ավելի քան 2 ամիս շարունակվող գործողության հետևանքով։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Հոկտեմբերի 17-ին Մոսուլում սկսված գործողության արդյունքում ներկայում տեղահանված է հանդիսանում 114 042 մարդ (19 007 ընտանիք)»,-ասվում է հաղորդագրությունում։ Այսպիսով՝ վերջին մեկ շաբաթում հարկադիր տեղահանվածների թիվն ավելացել է ավելի քան 10 հազարով, մեկ ամսում՝ ավելի քան 40 հազարով։
Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ տեղահանված անձանց 85 տոկոսը տեղավորված է ճամբարներում։ Նշվում է, որ ազատագրված շրջանների բնակիչները խմելու ջրի, սննդամթերքի և բժշկական օգնության կարիք ունեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



