Հարություն Մերդինյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարմնամարզիկ
SPORTՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարմնամարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն մարզիկներին: 5 լավագույն մարզիկների առաջատարը Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանն է: Երկրորդ տեղում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանն է: Եռյակի վերջում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Վահագն Դավթյանն է: 4-րդում Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանն է, իսկ 5-րդում` աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Արթուր Թովմասյանը:
Լավագույն մարզուհի է ճանաչվել Օլիմպիական խաղերի մասնակից Հուրի Գեբեշյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



