Ռուսական Առաջին ալիքի 3 լրագրողներն ու «Զվեզդա»-ի 3 հոգանոց նկարահանող խումբը Սոչիում կործանված ինքնաթիռում էին
SOCIETYԱյսօր առավոտյան Սոչիում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռում գտնվել են նաև ռուսական Առաջին ալիքի լրագրողական անձնակազմի 3 անդամներ. այս մասին հաղորդում է ТАСС-ը:
ՌԴ ՊՆ-ին պատկանող ինքնաթիռում գտնվել է նաև «Զվեզդա» հեռուստաալիքի 3 հոգանոց նկարահանող խումբը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



