Այս ողբերգությունը խլեց բազմաթիվ չիրագործված նպատակներ ունեցող կյանքեր. նրանք Սիրիա էին թռչում շատ բարի առաքելությամբ. Մեդվեդև
SOCIETYՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ցավակցությունն է հայտնել այսօր առավոտյան Սև ծովում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտվածների հարազատներին և բարեկամներին:
«Այս սարսափելի ողբերգությունը խլեց ավյունով լի ու դեռևս բազմաթիվ չիրագործված նպատակներ ունեցող մարդկանց կյանքեր: Զոհվածների շարքում կան լրագրողներ, զինծառայողներ ու հանրահայտ Ալեքսանդրովի անվան անսամբլի երաժիշտները: Նրանք Սիրիա էին թռչում շատ բարի ու խաղաղ առաքելությամբ: Այս ծանր կորստի հետ անհնար է համակերպվել, այն հնարավոր չէ ինչ-որ բանով լրացնել: Այսօր այս մեծ ցավը կիսում են միլիոնավոր մարդիկ»,-մեջբերում է ria.ru-ն վարչապետի հայտարարությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր խորին ցավակցությունն էր հայտնել այսօր առավոտյան Սև ծովում կործանված «Տու-154» օդանավում գտնվածների հարազատներին և բարեկամներին:
ՌԴ նախագահը մշտական կապի է մեջ է գտնվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ տեղեկանալով ավիաաղետին վերաբերող բոլոր նորություններին:
Հայտնի է, որ Պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավի կործանման դեպքի առնչությամբ Ռուսաստանի Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է այսօր առավոտյան Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ:
Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։



