Հայտնաբերվել են Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորներից 4-ի մարմինները
SOCIETYՍոչիում ռուսական Ту-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են ինքնաթիռի ուղևորներից 4-ի մարմինները. գրում է ТАСС գործակալոթյունը:
Մահացածների մարմիններն արդեն դուրս են բերվել Սև ծովի ջրերից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան 5:40 Սոչիից թռիչքի դուրս եկած Ту-154-ը 20 րոպե անց դուրս էր եկել ռադարից: Ինքնաթիռն ուղևորվում էր Սիրիայի Լաթակիայի շրջան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սև ծովում հայտնաբերվել են ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռի բեկորները:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը`ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:



