Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ
SOCIETYՁյան տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի ու բակերի աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:
Աշխատանքները կշարունակվեն ըստ անհրաժեշտության: Ներկայում մայրաքաղաքի բոլոր փողոցները բաց են ու երթևեկելի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



