Սև ծովում կործանված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ մանամասներ են հայտնի դարձել
SOCIETYԱյսօր առավոտյան Սև ծովում կործանված ՌԴ ՊՆ-ին պատկանող Ту-154 ինքնաթիռն ընկել է թռիչքի 7-րդ րոպեին. այս մասին հայտնում է ռուսական РИА Новости գործակալությունը:
Ինքնաթիռը կործանվել է ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, Անապայի մոտ:
Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-ից մինչև 100 մետր խորության վրա:
Նշենք, որ ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ, 9 ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



